Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Ռոբերտ Սահակեանց փրոդաքշընի» կողմից նկարահանւող «Kildim» մուլտֆիլմի շարքը կը համալրւի եւս մէկով. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դաւիթ Սահակեանցը:

Սահակեանցը տեղեկացրեց, որ մուլտֆիլմում շեշտը դրվելու է վերջին 6 ամիսներին կատարւած դէպքերի վրայ` դիւերսիոն փորձեր եւ ոչ միայն…

«Անհրաժեշտ է, որ իւրաքանչիւրս մեր ոլորտում համապատասխան արձագանք տանք նրանց արարքներին. մշակոյթի միջոցով նրանց պատասխանելը նոյնպէս նրանց արարքի հակաքայլն է, անհրաժեշտութիւն: Մենք շատ զբաղւած ենք` դրա համար էլ մի քիչ ուշ-ուշ ենք արձագանքում: Կարծում եմ, այո, հենց մշակոյթի միջոցով էլ մեր ասելիքը պէտք է տեղ հասցնենք: Պէտք է ակտիւ լինենք բոլոր «ճակատներով»»,- ասաց Սահակեանցը:

Սահակեանցը տեղեկացրեց նաեւ, որ մուլտֆիլմը հաւանաբար պատրաստ կը լինի մինչեւ սեպտեմբերի վերջ: